Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ պաշտոնում թեկնածուին՝ կողմ կամ դեմ: Հանձնաժողովի նիստից բացակայող հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող հանձնաժողովի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նրան փոխարինողին: Հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին հանձնաժողովի անդամի որոշումը: Հանձնաժողովի նիստը նախագահողը ծրարը բացում և գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:»: