Հոդված 49
Հոդված 49.
Օրենքի 141-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում» բառերով.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:».
4) 5-րդ մասից հանել «, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին» բառերը.
5) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը:»: