Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության դեպքում, ինչպես նաև դրանց քննարկումն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է: Վարչապետին և Կառավարության անդամներին պատգամավորների հարցերը, ինչպես նաև պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո նիստն ավարտվում է:»: