Հոդված 33
Հոդված 33.
Օրենքի 81-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ:».
2) 2-րդ մասից հանել «, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում գրավոր առաջարկները կարող են ներկայացվել համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
2.2. Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 3-րդ մասի «2-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ և 2.2-րդ մասերով» բառերով: