Անցնել բովանդակությանը

Հոդված 48

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48.

Օրենքի 140-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում՝ կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ: Որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության (խմբակցությունների) ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:».

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո՝ վեց օրվա ընթացքում:».

5) 7-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «և օրենքով» բառերը, իսկ նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքում վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:».

6) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 9-րդ մասից հանել առաջին նախադասությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։