Հոդված 4. Օրենսգրքի 20-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անձը, որի վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել տեղեկություններ կամ տրամադրել նյութեր, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:»: