Հոդված 7. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում՝
Հոդված 7. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին և 2-րդ կետերի «անմիջապես» բառը փոխարինել «անհապաղ» բառով.
2) 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։»: