Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենսգրքի 129-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-8-րդ մասերով.

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենսգրքի 129-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-8-րդ մասերով.

«3. Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`

1) իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.

2) պահպանելու լռություն.

3) ստանալու իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում.

4) ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

6) հրավիրելու փաստաբան.

7) իր պահանջով ենթարկվելու բժշկական հետազոտման:

Անկախ ձերբակալման արձանագրությունը անձին հայտարարելու հանգամանքից՝ փաստացի արգելանքի վերցվելուց չորս ժամ հետո անձը ձեռք է բերում կասկածյալի վերաբերելի իրավունքները և պարտականությունները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմին կամ քննիչի մոտ բերելու պահից:

5. Մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձը պարտավոր է`

1) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի իրավաչափ կարգադրություններին.

2) չխոչընդոտել անձնական խուզարկությանը.

3) ենթարկվել բժշկական ստուգման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`

1) արգելանքի վերցնող անձը պարտավոր է արգելանքի վերցնելուց հետո անհապաղ արգելանքի վերցված անձին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները.

2) վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է արգելանքի վերցված անձին վարույթն իրականացնող մարմին բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ազատությունից զրկելու պատճառների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում, ապահովել արգելանքի վերցված անձի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, արգելանքի վերցված անձի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական հետազոտումը, չարգելել փաստաբանի տեսակցությունը արգելանքի վերցված անձի հետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ կազմվում է արձանագրություն` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները: Արձանագրությունն ստորագրվում է վարույթն իրականացնող մարմնի և արգելանքի վերցված անձի կողմից: Վերջինս իրավունք ունի պահանջելու դրա մեջ մտցնելու իր դիտողությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։