Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 289.1-289.5-րդ հոդվածներով.

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 289.1-289.5-րդ հոդվածներով.

«Հոդված 289.1. Ձերբակալման բողոքարկման ընթացակարգը

1. Ձերբակալումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ձերբակալման բողոքարկումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Ձերբակալման դեմ բողոք կարող են ներկայացնել արգելանքի վերցված անձը, նրա օրինական ներկայացուցիչը և պաշտպանը:

3. Ձերբակալման դեմ բողոք կարող է ներկայացվել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից մեկամսյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։