Հոդված 6. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում՝
Հոդված 6. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ձերբակալվելուց հետո իրեն հասկանալի լեզվով հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ ստանալու իր իրավունքների, ինչպես նաև իրեն ազատությունից զրկելու պատճառների և հիմքերի մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.».
2) 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) որ իր ընտրած անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությունը արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղեկացվելու իրեն արգելանքի տակ պահելու տեղի և հիմքերի մասին։»: