Հոդված 1
Հոդված 1
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները փոխանակում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը:
Մաքսային միության անդամ պետություններից մեկի մաքսային մարմինները Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը Մաքսային միության անդամ պետության մեկ այլ մաքսային մարմնի միջոցով տրամադրում են Մաքսային միության մեկ այլ անդամ պետության մեկ այլ պետական մարմնի՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան: