Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3

Նախնական տեղեկությունները ներկայացնելու պարտադիր լինելը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով տեղափոխվում են ապրանքները (այսուհետ՝ Հանձնաժողովի որոշում):

Հանձնաժողովի որոշումը պետք է ներառի.

նախնական տեղեկությունները պարտադիր կերպով ներկայացնելու ամսաթիվը,

Մաքսային միության մաքսային սահմանով այն ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակը, որոնց վերաբերյալ պարտադիր կերպով ներկայացվում են նախնական տեղեկությունները,

պարտադիր նախնական տեղեկությունների տվյալների կազմը,

մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կարգն այն դեպքում, երբ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրերում բացակայում են պարտադիր նախնական տեղեկությունները,

Հանձնաժողովի որոշումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Նախնական տեղեկություններ ներկայացնելը պարտադիր կերպով չի պահանջվում ստորև նշվածների առնչությամբ.

ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ,

միջազգային փոստային առաքումներով ուղարկվող ապրանքներ,

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխի դրույթների համաձայն՝ օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների կողմից տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ,

տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքների վերացման նպատակով տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ,

ռազմական բեռներ:

Մաքսային միության հանձնաժողովը և Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են Հանձնաժողովի որոշման հրապարակումը և դրա մասին բոլոր շահագրգիռ անձանց իրազեկումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, տվյալ որոշումն ստորագրելուց հետո երեսուն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան պարտադիր կերպով նախնական տեղեկությունները ներկայացնելու ամսաթվին նախորդող հարյուր ութսուն օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։