Հոդված 6
Հոդված 6
Նախնական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի և շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության կամ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների համացանցային պորտալների միջոցով:
Շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները մշակվում և հրապարակվում են Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինների կողմից՝ շահագրգիռ անձանց տեղեկացնելու համար: