Հոդված 7
Հոդված 7
Շահագրգիռ անձի կողմից նախնական տեղեկությունները պետք է ուղարկվեն Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին՝ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումից ոչ պակաս, քան երկու ժամ առաջ:
Այն դեպքում, երբ նախնական տեղեկությունները չեն համապատասխանում տեխնիկական պահանջների համաձայն հաստատված տվյալների կազմին, դրա կառուցվածքին և ձևաչափին, շահագրգիռ անձին ուղարկվում է էլեկտրոնային հաղորդագրություն այն մասին, որ նախնական տեղեկությունները չեն ընդունվում քննության համար՝ նշելով դրա պատճառները:
Ներկայացված նախնական տեղեկությունների մեջ սխալների բացակայության դեպքում շահագրգիռ անձին ուղարկվում է ՓՆԵՀ-ը ներառող էլեկտրոնային հաղորդագրություն:
Այն դեպքում, երբ տրանսպորտային մեկ միջոցով փոխադրվում է ապրանքի մի քանի խմբաքանակ, նախնական տեղեկությունները պետք է տրամադրվեն ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար առանձին: Ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակին հատկացվում է անհատական ՓՆԵՀ:
Նախնական տեղեկությունները պահպանվում են նախնական տեղեկությունների տվյալների բազայում՝ ոչ պակաս, քան ՓՆԵՀ-ը հատկացնելու ամսաթվից 30 օր ժամկետով:
Եթե նախնական տեղեկությունները պահպանելու ժամկետի ընթացքում չի իրականացվել ապրանքի և տրանսպորտային միջոցների փաստացի ներմուծում, ապա նախնական տվյալ տեղեկությունները չեղյալ են համարվում: