Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8

Մաքսային գործառնություններ իրականացնելու նպատակով շահագրգիռ անձը ՓՆԵՀ-ը ներկայացնում է Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին՝ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրում:

Շահագրգիռ անձից ՓՆԵՀ-ն ստանալու դեպքում Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի պաշտոնատար անձը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.

օգտագործելով ծրագրային միջոցները՝ պահանջել ըստ ՓՆԵՀ-ի ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին մաքսային մարմինների տվյալների բազայում առկա նախնական տեղեկությունները,

համեմատել փոխադրողի կողմից ներկայացված տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերում (այսուհետ՝ փաստաթղթեր) եղած տվյալները նախնական տեղեկությունների մեջ եղած տվյալների հետ,

ստուգել արգելքների և սահմանափակումների պահպանումը,

իրականացնել այլ գործողություններ, որոնք սահմանված են Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետության մաքսային օրենսդրությամբ:

Այն դեպքում, երբ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների նախնական տեղեկությունների տվյալների բազաներում առկա տվյալները չեն համապատասխանում փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներին, Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի պաշտոնատար անձը միջոցներ է ձեռնարկում՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն:

Այն դեպքում, երբ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տվյալների բազաներում բացակայում են ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին պարտադիր ներկայացման ենթակա նախնական տեղեկությունները, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային գործառնություններն իրականացվում են Հանձնաժողովի որոշմանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։