Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19

Ապրանքների կարգավիճակի մասին անցումային դրույթներ

1. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված ազատ պահեստներում գտնվող և մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները համարվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները, որոնք սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը մաքսային նպատակներով Հայաստանի Հանրապետությունում ունեին հայրենական արտադրության ապրանքների, Բելառուսի Հանրապետությունում ունեին հայրենական արտադրության ապրանքների, Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախական ապրանքների և Ռուսաստանի Դաշնությունում՝ ռուսական ապրանքների կարգավիճակ, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

3. Մինչև սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները որպես Մաքսային միության ապրանքներ ճանաչելու նպատակներով կիրառվում են բավարար վերամշակման չափանիշներ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները, որոնց ծագումը Մաքսային միության անդամ պետությունից հաստատված է СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Հայաստանի Հանրապետության համար, «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Բելառուսի Հանրապետության համար, «CT-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Ղազախստանի Հանրապետության համար և «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Ռուսաստանի Դաշնության համար, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

(19-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։