Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը երկուղի համակարգի կիրառմամբ

1. Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում (այսուհետ՝ ժամանման կամ մեկնման վայր) կարող է կիրառվել երկուղի համակարգը:

«Կանաչ» ուղին ժամանման կամ մեկնման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդպիսի անձանց մոտ չուղեկցվող ուղեբեռի միաժամանակյա բացակայության դեպքում:

«Կարմիր» ուղին ժամանման կամ մեկնման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռով այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է հայտարարագրում՝ ըստ ֆիզիկական անձի ցանկության:

2. Ժամանման և մեկնման վայրերի ցանկը, որտեղ կիրառվում է երկուղի համակարգը, ինչպես նաև նման ցանկը կազմելու կարգը սահմանվում է Մաքսային միության տվյալ անդամ պետության լիազոր մարմնի կողմից, այն է՝ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից և ռուսական կողմից՝ Դաշնային մաքսային ծառայության կողմից:

3. Երկուղի համակարգը կարող է չկիրառվել ժամանման կամ մեկնման վայրերում կազմակերպված՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների սրահներում:

4. «Կանաչ» ուղում առանձին մաքսային հսկողության ձևերի չկիրառումը չի նշանակում, որ ֆիզիկական անձինք ազատվում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրության պահանջներին հետևելու պարտավորությունից:

5. Հաշվի առնելով ժամանման կամ մեկնման վայրերում առաջացած օպերատիվ իրավիճակը, բացառիկ դեպքերում՝ մաքսային մարմնի որոշմամբ «կանաչ» ուղին կարող է ժամանակավորապես փակ լինել անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձանց մաքսային սահմանով անցման համար:

(6-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

II. Անձնական օգտագործման ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։