Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգը

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի սույն Համաձայնագրի հաստատված պատճենը:

Բելառուսի

Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Ղազախստանի

Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Ռուսաստանի

Դաշնության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

Հավելված 1

«Մաքսային միության մաքսային սահմանով

ֆիզիկական անձանց կողմից անձնական

օգտագործման նպատակով ապրանքների

տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված

մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի

մասին» համաձայնագրի

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

Հ/հ Ապրանքների անվանումը <*> ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

1. Բնական ադամանդներ 7102

2. Ներմուծվող ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են արտահանման մաքսատուրքեր՝ բացառությամբ հետևյալ ապրանքների.

Ձուկ, ծովամթերք (բացառությամբ թառափազգի ձկների խավիարի) ոչ ավելի, քան 5 կգ. <**>

Թառափազգի ձկների խավիար, ոչ ավելի, քան 250 գրամ քաշով.

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի սովորական բաքերում գտնվող վառելիքը, ինչպես նաև առանձին տարայում գտնվող վառելիքը, ոչ ավելի, քան 10 լիտր տարողությամբ.

Արտահանվող թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը՝ 25000 ԱՄՆ դոլարի համարժեքը գերազանցող մաքսային արժեքով (արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մաքսային արժեքը չի ներառում ֆիզիկական անձանց կողմից նախկինում Մաքսային միություն ներմուծված, ինչպես նաև Մաքսային միությունից ժամանակավորապես արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արժեքը) <**>

0301 - 0304-ից

0306

1604 30 100 0

2710 11 410 0 -

2710 11 590 0,

2710 19 410 0 -

2710 19 490 0

71-ից

3. Կենտրոնական ջեռուցման կաթսաներ 8403 10

4. Ներքին այրման շարժիչներ՝ բացառությամբ նավերի շարժիչների 8407

5. Խոտհնձիչներ (բացառությամբ սիզամարգերի, այգիների կամ սպորտհրապարակների համար նախատեսված խոտհնձիչների), մեքենաներ խոտի մթերման համար, բերքահավաքի համար, կալսման մեքենաներ և մեխանիզմներ. մամլիչներ հակերով ծղոտ և խոտ փաթեթավորելու համար, մեքենաներ ձվերի, պտուղների կամ այլ գյուղատնտեսական արտադրանքի մաքրման, տեսակավորման կամ տրամաչափման համար 8433 20 -

8433 90

6. Մեքենաներ, մեխանիզմներ, սարքավորումներ 8434 - 8442,

8444 00 -

8449 00 000 0,

8453 - 8466,

8468, 8474 -

8480, 8486,

8514, 8530,

8534 00, 8535,

8545, 8548,

9024, 9027,

9030, 9031

7. Սոլյարի արևայրուքի համար 8543 70 510 1,

8543 70 550 1

8. Տրակտորներ. հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բացառությամբ բեռնափոխադրման կամ ուղևորափոխադրման համար օգտագործվող միջոցների. արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ` ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով 8701, 8705, 8709

9. Կցորդ՝ ավտոմոբիլների փոխադրման համար <**> 8716 39-ից

10. Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ՝ բացառությամբ զբոսանավերի և հանգստի ու սպորտի համար նախատեսված այլ լողացող միջոցների, թիավարման նավակների և կանոեի 89-ից

11. Բժշկական տեխնիկա և սարքավորումներ՝ բացառությամբ ճանապարհին օգտագործման համար կամ ըստ բժշկական ցուցումների անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների <**> 9018-ից 9019,

9022

12. Ապարատուրա և սարքավորումներ ֆոտոլաբորատորիաների համար 9010

13. Սարքեր, ապարատուրա և մոդելներ՝ նախատեսված ցուցադրության նպատակներով 9023 00

14. Կահույք բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական. վարսավիրական բազկաթոռներ և նմանատիպ բազկաթոռներ, դրանց մասերը 9402

15. Մետաղադրամներով, թղթադրամներով, բանկային քարտերով, ժետոններով կամ վճարման նմանատիպ միջոցներով գործարկվող խաղեր 9504 30

16. Ապրանքներ, որոնք ենթակա են արտահանման վերահսկողության՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

--------------------------------

<*> Ապրանքները որոշվում են բացառապես իրենց ծածկագրերով` ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի համաձայն՝ բացառությամբ <**> նիշով նշված ապրանքների:

<**> Ապրանքները որոշվում են ինչպես իրենց ծածկագրերով, այնպես էլ իրենց անվանումներով:

Հավելված 2

«Մաքսային միության մաքսային սահմանով

ֆիզիկական անձանց կողմից անձնական

օգտագործման նպատակով ապրանքների

տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված

մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի

մասին» համաձայնագրի

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԴ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

I. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) այդ տարածքից արտահանելու համար արգելված անձնական օգտագործման ապրանքների անվանացանկ

1. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս`

1.1. տեղեկատվություն տպագիր, տեսաձայնային և տեղեկատվության այլ կրիչների վրա, որն արգելված է ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով

1.2. ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված է ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով

1.3. վտանգավոր թափոններ, որոնք արգելված է ներմուծել և (կամ) որոնց նկատմամբ, մաքսային սահմանով ներմուծելիս և (կամ) արտահանելիս, կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ

1.4. հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են տեղեկությունը գաղտնի կերպով ստանալու համար, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք և արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից սահմանափակ է

1.5. թունավոր նյութեր, որոնք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսոր չեն, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ

1.6. թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորները՝ բացառությամբ, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, ըստ բժշկական ցուցումների անձնական օգտագործման համար դեղորայքի տեսքով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով պրեկուրսորների սահմանափակ քանակության

1.7. մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, արյուն և արյան բաղադրամասերը, որոնց նկատմամբ, մաքսային սահմանով ներմուծելիս և (կամ) արտահանելիս, կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ

2. Ցանկացած միջոցով արտահանելիս`

2.1. ապրանքների ցանկում ընդգրկված սև և գունավոր մետաղների թափոններ և ջարդոններ, որոնց նկատմամբ, արտահանելիս և (կամ) ներմուծելիս, կիրառվում են քանակական սահմանափակումներ

2.2. չմշակված թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ, թանկարժեք քարերի և հումքային ապրանքների հանքաքարեր և խտանյութեր՝ թանկարժեք մետաղներ պարունակող, որոնց արտահանումը Մաքսային միության մաքսային սահմանով սահմանափակված է

2.3. հանքային հումք (բնական չմշակված քարեր), որի նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ

2.4. տեղեկություններ ընդերքի մասին, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ

2.5. վայրի աճող դեղաբուսական հումք (բույսեր, բույսերի մասեր, սերմեր, պտուղներ), որի նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ՝ այդ ապրանքի մեկ տեսակի երեք նմուշը քանակով գերազանցելու դեպքում

2.6. վայրի կենդանի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ՝ այդ ապրանքի մեկ տեսակի երեք նմուշը քանակով գերազանցելու դեպքում (բացառությամբ որսորդական և ձկնորսական հաղթանշանների)

3. Ցանկացած միջոցով ներմուծելիս`

3.1 օզոնաքայքայիչ նյութեր, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է

3.2. բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է, որոնց դեպքում կիրառվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» 2001 թվականի մայիսի 22-ի Ստոկհոլմի կոնվենցիայի «Ա» և «Բ» հավելվածները

3.3. ջրային կենսաբանական ռեսուրսների արդյունահանման (որսի) գործիքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է

3.4. էթիլային սպիրտ և ալկոհոլային արտադրանք` 18 տարին լրացած մեկ անձի համար 5 լիտրից ավելի ընդհանուր ծավալով

3.5. ավելի քան 200 սիգարետ կամ 50 սիգար, կամ ավելի քան 250 գրամ ծխախոտ կամ նշված արտադրատեսակների լրակազմ` 18 տարին լրացած մեկ անձի համար 250 գրամից ավելի ընդհանուր քաշով

4. Միջազգային փոստային առաքանիներում (ի լրումն սույն բաժնի 1-3–րդ կետերի)՝

4.1. ալկոհոլային արտադրանք, էթիլային սպիրտ, գարեջուր

4.2. ցանկացած տեսակի ծխախոտային արտադրատեսակներ և ծխելու համար նախատեսված խառնուրդներ

4.3. ցանկացած տեսակի զենք (դրանց մասերը), դրանց փամփուշտները (դրանց մասերը), արտադրատեսակներ, որոնք կառուցվածքով նման են քաղաքացիական և ծառայողական զենքի

4.4. ռադիոակտիվ նյութեր

4.5. մշակութային արժեքներ

4.6. արագ փչացող ապրանքներ

4.7. կենդանի կենդանիներ՝ բացառությամբ մեղուների, տզրուկների, շերամի որդերի

4.8. բույսեր՝ ցանկացած տեսակի և ցանկացած վիճակում, բույսերի սերմեր

4.9. թանկարժեք քարեր ցանկացած տեսակի և ցանկացած վիճակում, բնական ալմաստներ՝ բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների

4.10. թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորները, այդ թվում՝ դեղամիջոցների տեսքով

4.11. օզոնաքայքայիչ նյութեր

4.12. այլ ապրանքներ, որոնց առաքումն արգելվել է Համաշխարհային փոստային միության ակտերի և Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն

II. Անձնական օգտագործման ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և (կամ) այդ տարածքից արտահանելիս կիրառվում են սահմանափակումներ

1. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս`

ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ, որոնց նկատմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելիս կիրառվում են սահմանափակումներ

2. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս՝ բացառությամբ միջազգային փոստային առաքումների

2.1. օզոնաքայքայիչ նյութեր, որոնց նկատմամբ մաքսային սահմանով ներմուծելիս և արտահանելիս կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ

2.2. սահմանափակ քանակներով թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր անձնական օգտագործման համար՝ դեղամիջոցների տեսքով՝ ըստ բժշկական ցուցումների, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, ինչպես նաև պրեկուրսորներ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով

2.3. ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված են ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով

3. Ցանկացած միջոցով ներմուծելիս`

ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքեր, այդ թվում՝ այլ ապրանքներում ներկառուցված կամ դրանց կազմի մեջ մտնող, որոնց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման սահմանափակումներ

4. Ցանկացած միջոցով արտահանելիս՝

4.1. հանքաբանական և հնէաբանական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ

4.2. վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակները, որոնց նկատմամբ կիրառվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի Կոնվենցիան, և որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ

4.3. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքերում ընդգրկված՝ վայրի կենդանիների և վայրի բույսերի հազվադեպ ու ոչնչացման եզրին գտնվող տեսակներ, դրանց մասերը և (կամ) ածանցյալները, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ

4.4. ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը, արխիվային փաստաթղթերի բնօրինակները, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ

5. ցանկացած միջոցով արտահանելիս՝ բացառությամբ միջազգային փոստային առաքումների

մշակութային արժեքներ

(հավելվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Հավելված 3

«Մաքսային միության մաքսային սահմանով

ֆիզիկական անձանց կողմից անձնական

օգտագործման նպատակով ապրանքների

տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված

մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի

մասին» համաձայնագրի

ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

(2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

Հ/հ Ապրանքների կատեգորիան Ներմուծման նորմերը

I. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով

1. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի և չմասնատվող ապրանքների), որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով

այդ թվում՝

ալկոհոլային խմիչքներ և գարեջուր

ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ

տրանսպորտային այլ տեսակներով տեղափոխվող արտադրատեսակներ

այդ թվում՝

ալկոհոլային խմիչքներ և գարեջուր

ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ

(2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության 1-ին կետի խմբագրությամբ) որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը

ոչ ավելի, քան 3 լիտր, այդ թվում՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով,

որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը

ոչ ավելի, քան 3 լիտր, այդ թվում՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

2. Օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ` սույն Համաձայնագրի 4–րդ հավելվածի համաձայն, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք անկախ դրանց մաքսային արժեքից և քաշից

3. Անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ թափքերի, որոնք ներմուծվում են դիվանագիտական աշխատակիցների և վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների կողմից, որոնք գործուղվել են Մաքսային միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում աշխատելու համար, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից՝

- արտասահմանում գտնվելու ընթացքում օրացուցային տարում մեկ անգամից ոչ հաճախ՝ պայմանով, որ առկա է Մաքսային միության անդամ պետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կողմից օտարերկրյա պետությունում գտնվելու նպատակի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

- սահմանված կարգով հետ կանչելու դեպքում և (կամ) աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման հետ կապված՝ Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու դեպքում՝ պայմանով, որ առկա է Մաքսային միության անդամ պետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կողմից այդպիսի հետկանչման և (կամ) վերադառնալու փաստի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ որոնք ներմուծվում են այլ անձանց կողմից՝ նշված աշխատակիցների անունից և հանձնարարությամբ անկախ մաքսային արժեքից և քաշից

4. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ թափքերի, որոնք ներմուծվում են պետական մարմինների (պետական իշխանության դաշնային մարմինների) կողմից օտարերկրյա պետություն աշխատանքի գործուղված ֆիզիկական անձինք, որոնց Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու ժամկետը կազմել է առնվազն 11 ամիս, արտասահմանում գտնվելու ընթացքում օրացուցային տարում մեկ անգամից ոչ հաճախ՝ պայմանով, որ առկա է համապատասխան պետական մարմնի (պետական իշխանության դաշնային մարմնի) կողմից օտարերկրյա պետությունում գտնվելու ժամկետի և նպատակի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ որոնք այդ անձանց անունից և հանձնարարությամբ ներմուծվում են Մաքսային միության անդամ պետություն այլ անձանց կողմից անկախ մաքսային արժեքից և քաշից

5. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ թափքերի, որոնք ներմուծում են արտասահմանում ժամանակավորապես բնակվող՝ Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձինք, եթե նրանք գտնվում են Մաքսային միության անդամ պետության արտասահմանյան հիմնարկի հյուպատոսական հաշվառման մեջ առնվազն մեկ տարի, Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու ժամանակ՝ պայմանով, որ ներկայացվում են Մաքսային միության անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված փաստաթղթեր, որոնք հաստատում են այդպիսի հաշվառման մեջ գտնվելու և Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու փաստը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 5000 եվրոյին համարժեք գումարը

6. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձն ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդ ապրանքները որպես ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ մաքսային արժեքից և քաշից

7. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք հետ են ներմուծվում անփոփոխ վիճակում՝ բացառությամբ բնական մաշվածության կամ բնական կորստի հետևանքով փոփոխությունների, տեղափոխման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմանների դեպքում, Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելուց հետո՝ դրանց արտահանումը հաստատելու պայմանով: Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի արտահանման հաստատման կարգը:

Եթե անձը չի կարող հաստատել այդպիսի ապրանքների արտահանումը, սույն ենթակետի կիրառման նպատակով՝ այդպիսի ապրանքներն ազատվում են մաքսային վճարումների կատարումից՝ պայմանով, որ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը և ընդհանուր քաշը չեն գերազանցում սույն բաժնի 1-ին կետով սահմանված արժեքային և քաշային (քանակական) նորմերը անկախ մաքսային արժեքից և քաշից

8. Նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց կողմից, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝

անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում,

այդպիսի ապրանքները ձեռք են բերվել մինչև ֆիզիկական անձանց՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված ճանաչվելու ամսաթիվը կամ մինչև մշտական բնակության համար Մաքսային միության անդամ պետություն ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը անկախ մաքսային արժեքից և քաշից

9. Մշակութային արժեքներ, դրանք այդ արժեքների շարքին դասելու պայմանով` Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն անկախ մաքսային արժեքից և քաշից

10. Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով)

II. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք առաքվում են փոխադրողի կողմից ֆիզիկական անձի հասցեով

11. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի և չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում մեկ ստացողի հասցեով որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը <*>

12. Նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն՝ փախստական, հարկադիր տեղահանվածներ և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց կողմից, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝

անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում,

այդպիսի ապրանքները ձեռք են բերվել մինչև ֆիզիկական անձանց՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված ճանաչվելու ամսաթիվը կամ մինչև մշտական բնակության համար Մաքսային միության անդամ պետություն ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը անկախ մաքսային արժեքից և քաշից

13. Մշակութային արժեքներ, դրանք այդ արժեքների շարքին դասելու պայմանով՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն անկախ մաքսային արժեքից և քաշից

14. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձը ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդ ապրանքները որպես ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ մաքսային արժեքից և քաշից

15. Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով)

III. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներում Մաքսային միության մաքսային տարածք

16. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող մեկ ստացողի հասցեով որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը <*>

17. Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով)

IV. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ ցանկացած միջոցով արտահանվող տրանսպորտային միջոցների

18. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնք նախկինում ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք՝ ինչպես Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձանց, այնպես էլ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից, ներկայացնելով մաքսային մարմինների կողմից ձևակերպված՝ դրանց ներմուծումը հաստատող փաստաթղթերը անկախ մաքսային արժեքից և քաշից

19. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր 25000 ԱՄՆ դոլարին համարժեքը չգերազանցող մաքսային արժեքով: Արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մաքսային արժեքի մեջ չի ներառվում նախկինում ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միություն ներմուծված, ինչպես նաև Մաքսային միությունից ժամանակավորապես արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արժեքը

20. Անձնական օգտագործման այլ ապրանքներ՝ բացառությամբ սույն հավելվածի IV բաժնի 18-րդ և 19-րդ կետերում նշված ապրանքների անկախ մաքսային արժեքից և քաշից

V. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ

21. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են Մաքսային միության անդամ պետության տարածքում, ժամանակավորապես արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետ են ներմուծվում Մաքսային միության մաքսային տարածք ցանկացած միջոցով

22. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ այդ տարածքում իրենց ժամանակավոր, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի գտնվելու ընթացքում

23. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետում: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով` Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն

24. Ավտոմոբիլ և կցորդ, որոնք գտնվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց սեփականության ներքո, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝

դրանց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում.

այդպիսի ավտոմոբիլն ու կցորդը պետք է գտնվեն նշված անձանց սեփականության ներքո և գրանցված լինեն նրանց անուններով նախկին բնակության երկրներում` մշտական բնակության համար նրանց ժամանելու (վերաբնակվելու) օրվանից առաջ առնվազն 6 ամսվա ընթացքում: մեկ ավտոմոբիլից և մեկ կցորդից ոչ ավելի քանակով

25. Ավտոմոբիլ, կցորդ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձը ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդպիսի ավտոմոբիլ և կցորդ ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկ ավտոմոբիլից և մեկ կցորդից ոչ ավելի քանակով

26. Մաքսային միության մաքսային տարածքից դուրս ցանկացած միջոցով արտահանվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ

--------------------------------

<*> Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել անձնական օգտագործման ապրանքների ներմուծման առավել խիստ նորմեր՝ ազատելով մաքսային վճարումների կատարումից։

Հավելված 4

«Մաքսային միության մաքսային սահմանով

ֆիզիկական անձանց կողմից անձնական

օգտագործման նպատակով ապրանքների

տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված

մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի

մասին» համաձայնագրի

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ` ԱԶԱՏՎԵԼՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

Հ/հ Անձնական օգտագործման ապրանքի անվանումը Քանակը

1. Ոսկերչական իրեր Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

2. Անձնական հիգիենայի պարագաներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

3. Ֆոտոխցիկներ

տեսախցիկներ

կինոխցիկներ

դրանց պարագաները 1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

4. դյուրակիր տեսաձայնագրիչներ՝ թվային և անալոգային 1 միավորից ոչ ավելի քանակով

5. շարժական կինոպրոյեկտորներ

սլայդների դիտման պրոյեկտորներ

դրանց պարագաներով և տեսաժապավեններով ու սլայդներով 1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

6. դյուրակիր ձայնագրող և վերարտադրող ապարատուրա (ներառյալ դիկտոֆոնը)

DVD- նվագարկիչներ

և դրանց պարագաները 1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

7. գրամոֆոնի սկավառակների շարժական նվագարկիչներ

և գրամոֆոնի սկավառակներ 1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

8. ձայնի ձայնագրման կրիչներ, ձայնագրված և առանց ձայնագրության Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

9. դյուրակիր ռադիոընդունիչներ

ֆլեշ-նվագարկիչներ

և դրանց պարագաները 1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

10. առավելագույնը 42 սմ անկյունագծով հեռուստացույցներ 1 միավորից ոչ ավելի քանակով

11. դյուրակիր գրամեքենաներ 1 միավորից ոչ ավելի քանակով

12. հեռադիտակներ 1 միավորից ոչ ավելի քանակով

13. բջջային հեռախոսներ 2 միավորից ոչ ավելի քանակով

14. դյուրակիր անձնական համակարգիչներ (նոութբուքեր)

և դրանց պարագաները 1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

15. շարժական երաժշտական գործիքներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

16. մանկասայլակներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

17. սայլակներ հաշմանդամների համար Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

18. մանկական նստատեղեր՝ ամրացված ավտոմոբիլների հետևի նստատեղերին Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

19. գույք և սպորտի, տուրիզմի և որսի պարագաներ, օդապարիկներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

20. դյուրակիր դիալիզատորներ և նմանատիպ բժշկական սարքեր, ինչպես նաև դրանց սպառվող նյութերը Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

21. ընտանի կենդանիներ, այդ թվում՝ որսի, սպորտի, տուրիզմի համար նախատեսված կենդանիներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

Հավելված 5

«Մաքսային միության մաքսային սահմանով

ֆիզիկական անձանց կողմից անձնական

օգտագործման նպատակով ապրանքների

տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված

մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի

մասին» համաձայնագրի

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՄԲ

Հ/հ Ապրանքների կատեգորիան Ներմուծման նորմերը Մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը

I. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով

1. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի և չմասնատվող ապրանքների) որոնց մաքսային արժեքը գերազանցում է 1500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 50 կիլոգրամը դրանց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց 50 կիլոգրամ քաշային նորմը և (կամ) 1500 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը գերազանցելու մասով

2. Անձնական օգտագործման չմասնատվող ապրանքներ անկախ մաքսային արժեքից և քաշից որպես միասնական մաքսային վճար

3. Էթիլային սպիրտ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 90 ապրանքային դիրքերում ընդգրկված մինչև 5 լիտր տարողությամբ 1 լիտրի դիմաց 22 եվրո միասնական դրույքաչափով

4. Ալկոհոլային խմիչքներ և գարեջուր 3-ից 5 (ներառյալ) լիտր տարողությամբ 1 լիտրի դիմաց 10 եվրո միասնական դրույքով` 3 լիտր քանակային նորմը գերազանցելու մասով

5. Սույն Համաձայնագրին կից՝ 3-րդ հավելվածի I բաժնի 5-րդ կետում նշված անձնական օգտագործման ապրանքներ որոնց մաքսային արժեքը գերազանցում է 5000 եվրոյին համարժեք գումարը իրենց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց` 5000 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը գերազանցելու մասով

II. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք փոխադրողն առաքում է ֆիզիկական անձի հասցեով

6. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառու-թյամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի և չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում մեկ ստացողի հասցեով որոնց մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կիլոգրամը <*> իրենց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց` 1000 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը և (կամ) 31 կիլոգրամ քաշային նորմը գերազանցելու մասով <*>

7 Չմասնատվող ապրանքներ անկախ մաքսային արժեքից և քաշից որպես համախառն մաքսային վճար

III. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներում Մաքսային միության մաքսային տարածք

8. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող մեկ ստացողի հասցեով որոնց մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը գերազանցում է 31 կիլոգրամը <*> իրենց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կիլոգրամ քաշի դիմաց` 1000 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը և (կամ) 31 կիլոգրամ քաշային նորմը գերազանցելու մասով <*>

9. Չմասնատվող ապրանքներ անկախ մաքսային արժեքից և քաշից որպես համախառն մաքսային վճար

IV. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ

10. Մոտոամենագնացներ (քվադրոցիկլներ), ձյունագնացներ, այլ թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով տեղաշարժվելու համար, կցորդներ, մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ ոչ ավելի, քան 12 մարդ՝ ներառյալ վարորդը, տեղափոխելու համար, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում, շարժիչային տրանսպորտային միջոցներ մինչև 5 տոննա լրիվ զանգվածով բեռների տեղափոխման համար, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701 21 և 8704 31 ապրանքային դիրքում, նավեր և օդանավեր, որոնք գրանցված չեն մաքսային տարածքում և օտարերկրյա պետության տարածքում որպես համախառն մաքսային վճար

11. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում և ժամանակավորապես ներմուծված են օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից, որոնց Մաքսային միության տարածքում գտնվելու ժամկետը գերազանցել է ներմուծման օրվանից 1 տարին ըստ սույն հավելվածի

IV բաժնի 10-րդ և 12-րդ կետերում սահմանված միասնական դրույքաչափերի

12

<**> Անձամբ սեփականատերերի կամ ավտոմոբիլների ձեռքբերման համար մաքսային տարածքից դուրս չմեկնող սեփականատիրոջ հանձնարարությամբ այլ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմոբիլներ՝ անկախ այդպիսի ձեռքբերման գործարքի կատարման վայրից որոնց թողարկման պահից անցել է 3 տարուց ոչ ավելի

որոնց արժեքը չի գերազանցում 8500 եվրոյին համարժեք գումարը

որոնց արժեքը կազմում է 8500 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 16700 եվրոյին համարժեք գումարը

որոնց արժեքը կազմում է 16700 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 42300 եվրոյին համարժեք գումարը

որոնց արժեքը կազմում է 42300 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 84500 եվրոյին համարժեք գումարը

որոնց արժեքը կազմում է 84500 եվրոյին համարժեք գումարից ավելի, սակայն չի գերազանցում 169000 եվրոյին համարժեք գումարը

որոնց արժեքը կազմում է 169000 եվրոյին համարժեք գումարից ավելի

այն ավտոմոբիլների նկատմամբ, որոնց թողարկումից անցել է 3 տարուց ավելի, սակայն 5 տարուց ոչ ավելի,

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1000 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1000 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1500 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1500 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1800 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1800 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 2300 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 2300 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 3000 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 3000 խորանարդ սանտիմետրից ավելի

այն ավտոմոբիլների նկատմամբ, որոնց թողարկման պահից անցել է 5 տարուց ավելի,

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1000 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1000 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1500 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1500 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 1800 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի ծավալը կազմում է 1800 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 2300 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 2300 խորանարդ սանտիմետրից ավելի, սակայն չի գերազանցում 3000 խորանարդ սանտիմետրը

որոնց շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 3000 խորանարդ սանտիմետրից ավելի

մաքսային արժեքի 54 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 2.5 եվրո` շարժիչի աշխատան-քային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 3.5 եվրո` շարժիչի աշխատան-քային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 5.5 եվրո` շարժիչի աշխատան-քային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 7.5 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 15 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

մաքսային արժեքի 48 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 20 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

1.5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

1.7 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

2.5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

2.7 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

3 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

3.6 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

3 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

3.2 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

3.5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

4.8 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

5 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

5.7 եվրոյի չափով՝ շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի դիմաց

--------------------------------

<*> Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել անձնական օգտագործման ապրանքների ներմուծման առավել խիստ նորմեր, որոնց գերազանցման մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր:

<**> Մաքսային միության անդամ պետությունների մյուս միջազգային պայմանագրի համաձայն` այդ պետությունները կարող են սահմանել մաքսատուրքերի, հարկերի այլ միասնական դրույքաչափեր:

Հավելված 6

«Մաքսային միության մաքսային սահմանով

ֆիզիկական անձանց կողմից անձնական

օգտագործման նպատակով ապրանքների

տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված

մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի

մասին» համաձայնագրի

ԿԱՐԳԸ

ԱՎՏՈ-ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՇԱՐԺԻՉԻ ԾԱՎԱԼԻ ԵՎ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՊԱՀԸ ՈՐՈՇԵԼՈՒ

1. Բացթողման պահը, այսինքն՝ արտադրման ամսաթիվը, ավտո-մոտոտրանսպորտային միջոցի շարժիչի աշխատանքային ծավալը որոշվում են հայտարարատուի կողմից`

1) նախորդ գրանցման պետությունում դրանց գրանցումը հաստատող փաստաթղթերում առկա տվյալների.

2) Մաքսային միության անդամ պետությունում արտադրողի կամ գլխավոր ներմուծողի, դիլերի, դիստրիբյուտորի կամ արտադրողի շահերը ներկայացնող այլ ներկայացուցչի տեղեկությունների, այդ թվում՝ նույնականացման պիտակների կամ ցուցանակների, կամ ավտոտրանսպորտային միջոցի թափքի համարում կոդավորված տեղեկությունների.

3) տեղեկությունների այլ օժանդակ աղբյուրների հիման վրա:

2. Ընդ որում, տեղեկությունների օժանդակ աղբյուրներն օգտագործվում են միայն սույն հավելվածի 1-ին կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված տեղեկույթի կամ փաստաթղթերի բացակայության դեպքում:

Որպես տեղեկությունների օժանդակ աղբյուրներ կարող են կիրառվել Մաքսային միության անդամ պետության առևտրաարդյունաբերական պալատի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների փորձագիտական եզրակացությունները, ինչպես նաև հայտարարատուի համար հասանելի այլ տեղեկատվական և տեղեկատու աղբյուրներ:

Մաքսային միության անդամ պետությունում ավտո-մոտոտրանսպորտային միջոցն արտադրողի շահերի ներկայացուցչի եզրակացությունը կարող է հարցվել մաքսային մարմնի կողմից ավտո-մոտոտրանսպորտային միջոցի թողարկման հետ կապված մաքսային գործառնությունների ավարտից հետո, ավտո-մոտոտրանսպորտային միջոցի շարժիչի գլանների աշխատանքային ծավալի և (կամ) թողարկման պահի մասին տեղեկույթի հսկողության նպատակով:

Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերում և տվյալներում հակասական տեղեկությունների առկայության դեպքում ավտո-մոտոտրանսպորտային միջոցի շարժիչի գլանների աշխատանքային ծավալը և (կամ) թողարկման պահը որոշվում են Մաքսային միության անդամ պետությունում ավտո-մոտոտրանսպորտային միջոցն արտադրողի շահերի ներկայացուցչի եզրակացության, մաքսային կամ դատական փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա:

3. Եթե չի որոշվել արտադրման ճշգրիտ ամսաթիվը, սակայն առկա են ավտո-մոտոտրանսպորտային միջոցի արտադրման տարվա կամ տարվա և ամսվա վերաբերյալ տեղեկություններ, ապա արտադրման ամսաթիվ է համարվում արտադրման տարվա հուլիսի 1-ը կամ, համապատասխանաբար, արտադրման ամսվա 15-ը:

4. Սույն հավելվածի 1-ին կետում նշված տվյալների մասին փաստաթղթերի և տեղեկատվության բացակայության դեպքում ավտո-մոտոտրանսպորտային միջոցի տարին որոշվում է ըստ արտադրման ծածկագրի, որը նշված է ավտո-մոտոտրանսպորտային միջոցի նույնականացման համարում: Ընդ որում, լրիվ տարին հաշվարկվում է թողարկման տարվա հուլիսի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։