Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2026-08-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը

գործել է մինչև 2026-08-25Բացել ARLIS-ում

Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը

1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:

2․ Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշիվներին։ Այդ հաշիվներին եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում: Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը։

3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մուծումներից։

4. Հիմնադրամին մուծումներ չեն թույլատրվում`

1) օտարերկրյա պետություններից,

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,

4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

6) անանուն անձանցից։

(19-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-209-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-512-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։