Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2018-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները

գործել է մինչև 2018-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները

1. Պետական-իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննություն) իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն), որից հետո տրվում է եզրակացություն:

3. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության է ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը:

5. Փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:

6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:

7. Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում նախարարությունը փորձագիտական եզրակացություն չի տալիս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կամ չի երկարաձգում եզրակացության տրամադրման ժամկետը, ապա ակտն ընդունող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել հրապարակման` առանց փորձագիտական եզրակացության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։