Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2024-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները

գործել է մինչև 2024-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները

1. Պետական-իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննություն) իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից, որից հետո տրվում է եզրակացություն:

3. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:

5. Փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:

6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:

7. Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը փորձագիտական եզրակացություն չի տալիս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կամ չի երկարաձգում եզրակացության տրամադրման ժամկետը, ապա ակտն ընդունող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել հրապարակման` առանց փորձագիտական եզրակացության:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-2-Ն, փոփ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 12.09.23 ՀՕ-287-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո)

(12.09.23 ՀՕ-287-Ն օրենքն եզրափակիչ մաս և ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։