Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության առկայության դեպքում:

Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում առողջապահության բնագավառում լիազորված մարմնի կամ պետական մարմինների հանձնարարությամբ, տեսչական մարմնի նախաձեռնությամբ, ինչպես նաև հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության բարձրացրած սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:

Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները պետական մարմինները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս քննարկում և հաշվի են առնում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։