Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը

Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գործունեությունն են՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է`

համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարունակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում և իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում.

հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակում.

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառում:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունն է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Տեսչական մարմնի կողմից պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը ներառում է`

վերահսկողությունը հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը, այդ թվում՝ պատասխանատվության.

պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.

վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վիճակագրական տվյալների հավաքումը և վերլուծությունների իրականացումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։