Հոդված 6. Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը
Հոդված 6. Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ.
2) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ:
3. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի: