Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային (ծառայության) ժամերը
Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային (ծառայության) ժամերը
1. Աշխատանքային (ծառայության) ժամերն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն, քաղաքացիական ծառայողը պարտավոր է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ են, որոնք, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, ներառվում են աշխատաժամանակում։
2. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային ժամերը կարող են փոխվել` պայմանավորված տվյալ մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով:
3. Գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները: