Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-11-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը

1. Քաղաքացիական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

2. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր:

3. Քաղաքացիական ծառայողին հերթական և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր:

5. Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

6. Քաղաքացիական ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր քարտուղարը, իսկ գլխավոր քարտուղարին՝ համապատասխան մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։