Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը
Հոդված 25. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը
1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:
2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը գրանցամատյանի բաղկացուցիչ մաս է, որը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում է համապատասխան մարմինը:
3. Գրանցամատյան վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը: