Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ (ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ) ԵՎ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) և անվանացանկը հաստատելը (փոփոխելը)

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) և անվանացանկը հաստատելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) սահմանվում է՝ ելնելով համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերով նրա առջև դրված խնդիրներով պայմանավորված կառավարչական տվյալ մակարդակին ներկայացվող մասնագիտական պահանջներից: Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորին չափ ճշգրիտ արտացոլում է քաղաքացիական ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները և չի կրում ընդհանրական բնույթ:

2. Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը, իսկ Հաշվեքննիչ պալատում՝ Հաշվեքննիչ պալատը:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի փոփոխությունը քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման կամ ծառայությունը դադարեցնելու հիմք չէ, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները: Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հրապարակային է ծանոթացման համար:

5. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը (բացառությամբ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի) հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:

6. Պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ներառելու (հանելու)՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնը ներառվում (հանվում)՝ է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ, և հաստատվում է պաշտոնի անձնագիրը, բացառությամբ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող պաշտոնի անձնագրերի:

6.1. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո՝ ի գիտություն:

7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատում է համակարգող փոխվարչապետը:

(5-րդ հոդվածը լրաց. 22.05.24 ՀՕ-248-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։