Հոդված 45. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերը կազմելը
Հոդված 45. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերը կազմելը
1. Մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը քաղաքացիական ծառայության գրասենյակը այդ գործընթացները կազմակերպում և գործառույթներն իրականացնում է ոչ էլեկտրոնային եղանակով՝ համակարգող փոխվարչապետի սահմանած կարգին համապատասխան:
2. Պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման սույն օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածվում են համակարգող փոխվարչապետի սահմանած ժամանակացույցին համապատասխան: Մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հաստատված պաշտոնների անձնագրերը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելու դեպքում քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են իրենց պաշտոններում առանց մրցույթի և ժամկետային պայմանագրի, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողների:
(45-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն)