Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-11-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. Ծառայողական քննությունը

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ծառայողական քննությունը

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն նշանակում է ծառայողական քննություն՝ նշելով ծառայողական քննության անցկացման հիմքերը, պարզաբանման ենթակա հարցերը և անցկացման եղանակը:

2. Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը:

3. Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ այլ անձի դիմումի և (կամ) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ծառայողական քննություն նշանակում է գլխավոր քարտուղարը:

4. Ծառայողական քննության անցկացման ժամանակ անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը, իր որոշմամբ, կարող է ներգրավել ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված մասնագետ՝ խորհրդատվություն տրամադրելու համար:

5. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննություն անցկացնելու ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է կասեցնել` պահպանելով քաղաքացիական ծառայողի վարձատրությունը:

6. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և (կամ) զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքերում այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, և ծառայողական քննությունը կասեցվում է:

7. Ծառայողական քննության արդյունքով ծառայողական քննություն վարողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն, որն առնվազն ներառում է ծառայողական քննությամբ պարզված հանգամանքները և դրանց վերաբերյալ հետևությունները, անհրաժեշտության դեպքում` համապատասխան առաջարկություններ և դրանց վերաբերյալ հիմնավորումներ:

8. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում համապատասխան որոշում, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

9. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-12-Ն, 07.12.22 ՀՕ-548-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։