Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային հարաբերությունները
Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային հարաբերությունները
1. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով և (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
3. Քաղաքացիական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են աշխատանքային ներքին կարգապահական կանոններով: