Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-11-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 35. Պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 35. Պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում

(վերնագիրը փոփ. 07.12.22 ՀՕ-548-Ն)

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունած եզրակացությունն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին:

2. Քաղաքացիական ծառայողն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում բողոք ներկայացնելը հիմնավորող փաստաթղթի բացակայության դեպքում, իսկ վարքագծի կանոնները խախտելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում:

4. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակում այդ մարմնի պաշտոնական կայքէջում:

(35-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-548-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։