Հոդված 14.1. Համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը
Հոդված 14.1. Համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
2) երկու տարի անընդմեջ աշխատում է նույն համապատասխան մարմնում.
3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
2. Քաղաքացիական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:
3. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների, ինչպես նաև համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների վրա:
(14.1-ին հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-475-Ն)