Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-01-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 40. Գույքի հայտարարագրի բովանդակությունը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 40. Գույքի հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.

2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը).

4) հանձնված, վերադարձված փոխառությունը (այդ թվում՝ բանկային ավանդը).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).

6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)։

2. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։

3. Գույքը հայտարարագրելիս նշվում են՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հայտարարատու համասեփականատիրոջ բաժինը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.

2) տրանսպորտի միջոցի դեպքում՝ տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), ձեռք բերելու տարին.

4) հանձնված, վերադարձված փոխառության (այդ թվում՝ բանկային ավանդի) դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, փոխառության գումարը (չափը), փոխառության արժույթը.

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.

6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, արժույթը։

4. Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հայտարարագրման ենթակա անշարժ գույք, տրանսպորտի միջոց, թանկարժեք գույք ձեռք բերելու կամ օտարելու գործարքները՝ նշելով գույքի տեսակը, ձեռք բերելու կամ օտարելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն:

5. Արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը՝ նշելով արժեթղթի տեսակը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն:

6. Փոխառության դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն:

7. Դրամական միջոցի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամական միջոցի չափը և արժույթը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։