Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-01-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 43. Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 43. Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը

1. Հայտարարագիրը դրա հանձնումից հետո անմիջապես հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը: Անշարժ գույքի գտնվելու վայրը կարող է հրապարակվել՝ առանց դրա հասցեն և այն նույնականացնող տվյալները հրապարակելու:

3. Անչափահասի հայտարարագրի տվյալները, բացառությամբ նրա անվան, հայրանվան և ազգանվան, հրապարակման ենթակա չեն:

4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։

5. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարագիրը մնում է հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում հայտարարագիրն արխիվացվում է: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագիրը վերականգնվում և հրապարակվում է:

6. Հայտարարագրի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։