Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, իսկ հայտարարագրման հետ կապված իրավակարգավորումների դեպքում՝ նաև օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիական աշխատանք կատարող անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։
3. Հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
(2-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-540-Ն)
(07.12.22 ՀՕ-540-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)