Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա։ Քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, կիրառվում են քննիչի վարքագծի կանոնները: Գլխավոր դատախազի տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին, կիրառվում են դատախազի վարքագծի կանոնները:»: