Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2026-01-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններում

գործել է մինչև 2026-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններում

1. Հանրային ծառայության պաշտոնները դասակարգելու, դասային աստիճաններ (կոչումներ, աստիճաններ) սահմանելու և շնորհելու (զրկելու) դեպքերի, պաշտոնները զբաղեցնելու, վերապատրաստման, կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու և այս հարաբերություններից բխող այլ հարաբերությունները սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով։

1.1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային ծառայողներին պաշտոնից ազատելու և լիազորությունների դադարեցման հիմքերից բացի, սույն օրենքով կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:

2. Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

(16-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-390-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։