Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-04-10-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը

Հոդված 34. Եզրափակիչ և անցումային դրույթներ

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 34. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ, 23-26-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի ուժով, որպես ինքնավար մարմին, Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, Ազգային ժողովը վարչապետի առաջարկությամբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նախագահ և վեց անդամներին պաշտոնավարման հետևյալ ժամկետներով.

1) Հանձնաժողովի նախագահը՝ 5 տարի.

2) Հանձնաժողովի մեկ անդամը` 4 տարի.

3) Հանձնաժողովի երեք անդամը՝ 3 տարի.

4) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 2 տարի.

5) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 1 տարի:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝

1) Հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչև Հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.

2) Հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են Հանձնաժողովի գործող վեց անդամից այն անդամի լիազորությունները, որը մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել: Հանձնաժողովի գործող անդամի լիազորությունները դադարում են նաև այն դեպքում, եթե նա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակվել է Հանձնաժողովի նախագահ կամ Հանձնաժողովի անդամ:

(34-րդ հոդվածը փոփ. 09.04.19 ՀՕ-12-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-249-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։