Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Կառավարության կազմը և կառուցվածքը

գործել է մինչև 2019-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Կառավարության կազմը և կառուցվածքը

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) բնապահպանության նախարարությունը,

7) գյուղատնտեսության նախարարությունը,

8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,

9) կրթության և գիտության նախարարությունը,

10) մշակույթի նախարարությունը,

11) պաշտպանության նախարարությունը,

12) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,

13) սփյուռքի նախարարությունը,

14) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,

15) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,

17) ֆինանսների նախարարությունը:

3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։