Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-12-ից մինչև 2002-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

գործել է մինչև 2002-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային ծառայողների վարձատրության համակարգը

Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.

1) հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի` հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է`

- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,

- հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,

- ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով` հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:

2. Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը`

1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը

Հարկային ծառայողի աշխատա-վարձի մակար-դակները Աշխատա-վարձի բնականոն

աճը ՀԾ կրտսեր

պաշտոններ

(Դ խումբ) ՀԾ առաջատար պաշտոններ

(Գ խումբ) ՀԾ գլխավոր պաշտոններ

(Բ խումբ) ՀԾ բարձրագույն պաշտոններ

(Ա խումբ)

տարած-քային (մարզային) հարկային տեսչության 2-րդ և

1-ին կարգի մասնագետ տարած-քային (մարզային) հարկային տեսչության հարկային տեսուչ, հարկային մարմնի 2-րդ և 1-ին կարգի մասնագետ

տարած-քային (մարզային) հարկային տեսչության առաջատար մասնագետ, ավագ հարկային տեսուչ տարած-քային (մարզային) հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

տարածքային (մարզային) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, հարկային մարմնի հարկային տեսուչ, հարկային մարմնի օպերլիազոր հարկային մարմնի հետաքննիչ, հարկային մարմնի առաջատար մասնագետ, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, հարկային մարմնի ավագ օպերլիազոր տարած-քային (մարզային) հարկային տեսչության բաժնի պետ հարկային մարմնի ավագ հետաքննիչ, հարկային մարմնի

գլխավոր մասնագետ, հարկային մարմնի գլխավոր հարկային

տեսուչ, հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր տարած-քային (մարզային) հարկային տեսչության պետի տեղակալ, հարկային մարմնի բաժնի պետ տարած-քային (մարզային) հարկային տեսչության պետ, հարկային մարմնի վարչության պետի տեղակալ հարկային մարմնի վարչության պետ հարկային մարմնի ղեկավարի տեղակալ

11 Աճ չկա 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38 5.89

10 Երեք

տարին

մեկ

1.36 1.74 2.03 2.36 2.73 3.17 3.67 4.26 4.77 5.27 5.78

9 1.32 1.68 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.13 4.66 5.16 5.65

8 1.28 1.62 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.01 4.55 5.05 5.53

7 Երկու

տարին

մեկ

1.24 1.56 1.86 2.16 2.50 2.90 3.36 3.90 4.44 4.94 5.41

6 1.20 1.50 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.28 4.83 5.29

5 1.16 1.44 1.75 2.03 2.36 2.73 3.17 3.67 4.18 4.72 5.17

4 Յուրա-քանչյուր տարի 1.12 1.38 1.70 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.08 4.61 5.05

3 1.08 1.32 1.65 1.92 2.22 2.58 2.99 3.46 3.98 4.50 4.94

2 1.04 1.26 1.60 1.86 2.16 2.50 2.90 3.36 3.88 4.39 4.83

1 1.00 1.20 1.56 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.28 4.72

3) հարկային ծառայության որոշակի պաշտոնում հարկային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված հարկային ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Բազային պաշտոնային դրույքաչափը`

1) հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբի ստորին ենթախմբի պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.00 գործակից, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

Հարկային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածներով.

2) հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափը:

4. Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները`

1) աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.

2) հարկային ծառայողի դասային կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

Հարկային ծառայության դասային կոչումը Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության պետական խորհրդական 33 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության առաջին դասի պետական

խորհրդական 29 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության երկրորդ դասի պետական

խորհրդական 26 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության երրորդ դասի պետական

խորհրդական 22 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության առաջին դասի ավագ

խորհրդական 16 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության երկրորդ դասի ավագ

խորհրդական 15 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության երրորդ դասի ավագ

խորհրդական 13 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության առաջին դասի խորհրդական 12 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության երկրորդ դասի խորհրդական 10 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության երրորդ դասի խորհրդական 8 %

3) հարկային ծառայողի հատուկ կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

Հարկային ծառայության հատուկ կոչումը Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության գեներալ-մայոր 32 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության գնդապետ 29 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության փոխգնդապետ 26 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության մայոր 23 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության կապիտան 16 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության ավագ լեյտենանտ 15 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության լեյտենանտ 13 %

Հայաստանի Հանրապետության հարկային

ծառայության կրտսեր լեյտենանտ 11 %

4) հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար:

5. Հարկային ծառայողների վարձատրության վերանայումները`

1) հարկային ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային աշխատավարձի մեծության կամ հարկային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով.

2) կառավարության լիազորած մարմինը Հարկային ծառայության մարմնի առաջարկով յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) կարգապահական տույժի հանում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) օրենքով նախատեսված կարգով աշխատավարձի (վաստակի) բարձրացում.

5) հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.

6) արտահերթ հատուկ և (կամ) դասային կոչման շնորհում.

7) անվանական զենքով պարգևատրում.

8) «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրում:

7. Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

8. Անվանական զենքով և «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումը հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հարկային մարմնի ղեկավարին անվանական զենքով և «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։