Գլուխ 2 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 8. Հարկային ծառայության մարմինը
Հոդված 8. Հարկային ծառայության մարմինը
1. Հարկային ծառայության մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Հարկային ծառայության մարմնի կառուցվածքը և հաստիքները հաստատում, տարածքային (մարզային) հարկային տեսչությունները ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: