Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը
Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Հարկային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը:
3. Հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)