Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները
Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկային ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.
3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական վարույթ նախաձեռնելը և նախաքննություն կատարելը.
4.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելը.
5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.
7) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)
8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.
9) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)
(39-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-168-Ն)
(09.06.22 ՀՕ-168-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)