Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-12-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Հարկային մարմնի խնդիրները

գործել է մինչև 2025-12-03Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հարկային մարմնի խնդիրները

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-276-Ն)

Հարկային մարմնի խնդիրներն են`

1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին և հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների և գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը.

3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

5) հարկային հանցագործությունների գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-276-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-136-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։