Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-12-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3.1 · (գլուխը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

Հոդված 26.2. Ուսումնական կենտրոնը

գործել է մինչև 2025-12-03Բացել ARLIS-ում

Հոդված 26.2. Ուսումնական կենտրոնը

1. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.

3) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։