Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Հարկային ծառայության մասին օրենսդրությունը
Հոդված 3. Հարկային ծառայության մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքից, սույն օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)