Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-16-ից մինչև 2009-10-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 28. Հարկային մարմնի զարգացման ֆոնդը

գործել է մինչև 2009-10-26Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հարկային մարմնի զարգացման ֆոնդը

(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է՝

1) հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:

Հարկային մարմինների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի, տուրքի, պարտադիր այլ վճարի գումարներ.

2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին.

3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասհանումների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է՝

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.

3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.

5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարը պետական բյուջե մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(28-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։