Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

գործել է մինչև 2013-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային ծառայողների վարձատրության համակարգը

Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.

1) հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի` հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է`

- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,

- հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,

- ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով` հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:

2. Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը`

1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը

Հար-

կային ծառա-

յողի աշ-

խատա-

վարձի մակար-

դակ-

ները Աշխատա-

վարձի բնա-

կանոն

աճը հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնա-

գետ հարկային տեսչու-

թյան հարկային տեսուչ,

օպերլիազոր, վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ հարկային տեսչու-

թյան առաջա-

տար մասնա-

գետ,

հարկային տեսչու-

թյան ավագ հարկային տեսուչ, ավագ օպերլիազոր վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի օպերլի-

ազոր հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, գլխավոր օպերլիազոր վերադաս հարկային մարմնի հետաքննիչ, վերադաս հարկային մարմնի քննիչ,

վերադաս հարկային մարմնի առաջա-

տար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի ավագ օպերլի-

ազոր վերադաս հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ, վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ, հարկային տեսչության բաժնի պետ,

վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր հար-

կային տեսչու-

թյան պետի տեղակալ,

վերադաս հարկային մարմնի բաժնի պետ հար-

կային մարմնի վարչու-

թյան պետի տեղա-

կալ,

հարկա-

յին տեսչու-

թյան պետ հարկա-

յին մարմնի վարչու-

թյան պետ հարկա-

յին մարմնի ղեկա-

վարի տեղա-

կալ

11 Աճ չկա 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38 5.89

10 Երեք

տարին մեկ 1.36 1.76 2.06 2.40 2.78 3.21 3.73 4.31 4.83 5.33 5.83

9 1.32 1.72 2.03 2.37 2.75 3.17 3.68 4.25 4.78 5.28 5.78

8 1.28 1.68 2.00 2.34 2.71 3.13 3.63 4.19 4.73 5.23 5.73

7 Երկու տարին մեկ 1.24 1.64 1.97 2.31 2.67 3.09 3.58 4.13 4.68 5.18 5.68

6 1.20 1.60 1.94 2.27 2.63 3.05 3.53 4.07 4.63 5.13 5.63

5 1.16 1.56 1.92 2.24 2.59 3.01 3.48 4.01 4.58 5.08 5.58

4 Յուրաքան-

չյուր տարի 1.12 1.52 1.89 2.20 2.55 2.96 3.43 3.97 4.53 5.03 5.53

3 1.08 1.48 1.86 2.17 2.51 2.91 3.38 3.91 4.48 4.98 5.48

2 1.04 1.44 1.83 2.13 2.47 2.87 3.32 3.85 4.43 4.93 5.43

1 1.00 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38

3) հարկային ծառայության որոշակի պաշտոնում հարկային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված հարկային ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

5) հարկային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.1 գործակցով՝ առանց հաշվի առնելու հարկային ծառայության ստաժը:

3. Բազային պաշտոնային դրույքաչափը`

1) հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբի ստորին ենթախմբի պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.00 գործակից, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

Հարկային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածներով.

2) հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափը:

4. Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները`

1) աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.

2) հարկային ծառայողի կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

Հարկային ծառայության

դասային կոչումը Հարկային ծառայության

հատուկ կոչումը Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական 40 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական Հարկային ծառայության գեներալ-մայոր 33 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Հարկային ծառայության գնդապետ 28 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական Հարկային ծառայության փոխգնդապետ 24 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական Հարկային ծառայության

մայոր 20 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական Հարկային ծառայության կապիտան 16 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական Հարկային ծառայության

ավագ լեյտենանտ 13 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական Հարկային ծառայության լեյտենանտ 10 %

3) գիտական աստիճան ունեցող հարկային ծառայողների համար լրացուցիչ սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10 տոկոսի չափով.

4) հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար:

5. Հարկային ծառայողների վարձատրության վերանայումները`

1) հարկային ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային աշխատավարձի մեծության կամ հարկային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով.

2) կառավարության լիազորած մարմինը Հարկային ծառայության մարմնի առաջարկով յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) կարգապահական տույժի հանում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) օրենքով նախատեսված կարգով աշխատավարձի (վաստակի) բարձրացում.

5) հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.

6) արտահերթ հատուկ և (կամ) դասային կոչման շնորհում.

7) (կետն ուժը կորցրել է 17.09.09 ՀՕ-172-Ն)

8) «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրում:

7. Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

8. «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումը հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հարկային մարմնի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

(24-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-490-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։