Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 26.1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը
Հոդված 26.1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը
1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են՝
1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքը.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.
3) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:
2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
(26.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն)